ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

Անվճար նվիրաբերված 300-ից ավելի ավտոբուսները քաղաքապետարանի «չկոռումպացված» պաշտոնյաներն ուտիլիզացրել են

Անվճար նվիրաբերված 300-ից ավելի ավտոբուսները քաղաքապետարանի «չկոռումպացված» պաշտոնյաներն ուտիլիզացրել են
12.02.2025 | 20:45

Չինաստանի կառավարության կողմից 2013 թվականին Երևան քաղաքին ԱՆՎՃԱՐ նվիրաբերված 300-ից ավելի ավտոբուսները քաղաքապետարանի «չկոռումպացված» պաշտոնյաներն ուտիլիզացրել են, ապա գնացել ու արդեն հասարակության նյութական միջոցների հաշվին դարձյալ չինական ավտոբուսներ են առել, իսկ հիմա այդ թանկարժեք գնումների պատճառաբանությամբ և Գազելների վերադարձի սպառնալիքով հասարակական տրանսպորտն են թանկացնում։ Մի՞թե այս ավտոբուսները Գազելներ էին, կամ դրանք դիտավորությամբ այս վիճակին հասցնելու պատասխանատուն ո՞վ է, ի վերջո ու՞մ եք որոշել վաճառել դրանք….

Րաֆֆի ԱՍԼԱՆՅԱՆ

Մարինե ԱԹԱՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4522

Մեկնաբանություններ